fbpx
Կառավարություն

ՀՀ Վարչապետի որոշմամբ ստեղծվել է Սիրադեղյանի թաղման հանձնաժողովի կազմը

Vano Siradeghyan

Նոյեմբերի 2-ն ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի թաղման հանձնաժողովի կազմը։
Որոշման մեջ մասնավորաբար ասված է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով՝

1. Գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա»:

Հավելվածում նշված են հանձնաժողովի անդամները, որը ներկայացնում ենք ստորև.

Ա. Հարությունյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար (հանձնաժողովի նախագահ)

Վ. Խաչատուրյան – ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

Ա. Խզմալյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Վ. Տերտերյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Ա. Նազարյան – ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Կ. Ցուցուլյան – ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Գ. Մելքոմ Մելքոմյան – Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

Մուշեղ Եպիսկոպոս Բաբայան – Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)

Վ. Խաչատրյան – «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Վ. Դարբինյան – լրագրող, խմբագիր (համաձայնությամբ)

Հ. Պողոսյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական

Խ. Սիրադեղյան – Վ. Սիրադեղյանի որդի (համաձայնությամբ)

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ