fbpx
Մշակույթ

Սիրելի դերասան Երվանդ Մանարյանն այլևս մեր հետ չէ

ՀՀ ժողովրդական արտիստ, հայ անվանի դերասան, ռեժիսոր, սցենարիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Երվանդ Մանարյանը կյանքից հեռացավ 95 տարեկան հասակում։

Երվանդ Մանարյանը ծնվել է 1924 թվականին Արաքում։ Սովորել է տեղի Հայկազյան դպրոցում, ապա՝ Թեհրանի ամերիկյան և պարսկական քոլեջներում։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952 թվականին։ Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ. Սունդուկյանի թատրոնում։ Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպես՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։

Նրա ստեղծած հայտնի սցենարներից են «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր»։ Մանարյանը նկարահանվել է մի շարք հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Հարսնացուն Հյուսիսից», «Քաոս», «Մորգանի խնամին» և այլն:

Երվանդ Մանարյանը օրինակելի քաղաքացի էր, ով պայքարում էր մարդկանց ազատությունների, իրավունքների և պետության կայացման համար։

Azat TV մեդիանախաձեռնությունն իր ցավակցությունն է հայտնում Մանարյաններին և հայ ժողովրդին մեծ կորստի կապակցությամբ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ