Ամերիկյան Bloomberg-ի հետ զրույցում աղբյուրները հայտնել են, որ Թուրքիան մեծացրել է նախապատրաստական աշխատանքները Ռոժավայում ռազմական գործողություն սկսելու համար։
Նշվում է, որ Թուրքիայի նպատակը Քոբանին գրավելն է, որպեսզի վերահսկողության տակ վերցնի Եփրատի արևելքն ու արևմտյան շրջանները։
Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ «Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակցի դեմ հնարավոր հարձակման համար ամրացնում է իր զորքերը Սիրիայում» վերնագրով հոդվածում։
Երկու թուրք պաշտոնատար անձանց խոսքով ՝ Թուրքիան մեկ գիշերվա ընթացքում հարյուրավոր զինծառայողներ է տեղակայել Սիրիայի հյուսիսում՝ ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող քրդական զինյալների դեմ վաղուց կասեցված հարձակմանը նախապատրաստվելու շրջանակներում:
Bloomberg-ի աղբյուրները կանխատեսել են, որ այդ քայլով Էրդողանը կարող է ամրապնդել ներքին աջակցությունը և ճնշում գործադրել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի վրա՝ քրդական զորքերին վերահսկելու հարցում:

