Սիրիան, Իրաքն ու Իրանը ծրագրում են միավորել իրենց երկաթուղիները միասնական ցանցում։ Այդ հարցով հանդիպում է ծրագրվում։ Այս մասին հայտարարել է կառավարամետ al-Watan թերթը։
Նախագիծը ռազմավարական նշանակություն ունի և սկսվել էր դեռևս 2011 թվականին, սակայն կանգնեցվել էր սիրիական ճգնաժամի մեկնարկից։
Նախագծի նպատակն է Իրաքի և Իրանի համար ապահովել հասանելիություն դեպի սիրիական նավահանգիստներ։ Հեռանկար կա գիծը երկարացնելու մինչև Չինաստան։