Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter միկրոբլոգի պաշտոնական էջում հաղորդագրություն է տարածել Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողության վերաբերյալ:
Պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ռազմական գործողության ընթացքում քաղաքացիական անձինք չեն տուժել և վնաս չեն հասցրել պատմական-կրոնական կառույցներին և շրջակայքին:
Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է. «Թել Աբյադի և Ռաս ալ-Այնի եկեղեցիները նույնպես գործողությունից ոչ մի կերպ չեն վնասվել»:
Գրառմանը կից հրապարակվել են նաև Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններում գտնվող եկեղեցիների լուսանկարներ:
Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ Թուրքիայի ռազմագործողությունից բազմաթիվ քաղաքացիական անձինք են տուժել և մահացել, նրանց դեմ քիմիական զենք կիրառվել, ինչպես նաև վնասվել Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանների պատմական կառույցներն ու եկեղեցիները:
In the Operation Peace Spring, “civilians, historical / religious structures and environment were not damaged, and the churches in Tel Abyad and Rasulayn were not affected by the operation in any way.https://t.co/HmSxOG2S78 pic.twitter.com/2uoi6pvnfi
— T.C. Millî Savunma Bakanlığı (@tcsavunma) November 4, 2019
Գրում է Ermenihaber-ը։