Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Էդեն Ազարը խոստովանել է, որ խաղադաշտում ազատություն ստանալը իրեն դուր է գալիս:
«Սիրում եմ խաղադաշտում լիակատար ազատություն ստանալ: Երբեմն այն դժվար է, բայց, եթե ես պետք է ազատություն չստանամ, ավելի լավ է նստեմ պահեստայինների նստարանին:
Ինձ դուր է գալիս խաղալ աջ եզրում ու ընթացքում նաև տեղափոխվել ձախ եզր: Ես բնազդաբար եմ խաղում: Իմ յուրաքանչյուր որոշումը վայրկյանական եմ կայացնում»,-ասել է բելգիացի ֆուտբոլիստը։ Նրա խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն: