Հուլիսի 17-ին ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը կալանավորվել է: Դատարանն այսօր բավարարել է Արթուր Սարգսյանի նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը:
- ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Զվարթնոց օդանավակայանում
- ՔԿՀ-ներում բջջային հեռախոսների շահագործումը բացառելու միջոցներ են ձեռնարկվում
«Սարգսյանի պաշտպանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ համայնքապետի կալանավորման վերաբերյալ որոշման դեմ վերաքննիչ բողոք են ներկայացնելու»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին ՀՀ գլխավոր դատախազությունը ԿԸՀ միջնորդություն էր ներկայացրել Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու համար: Հուլիսի 15-ին ԿԸՀ-ն բավարարել էր միջնորդությունը։
Սիսիանի համայնքապետը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի առաջին մասով (պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը):