fbpx
Առողջապահություն

Covid-19-ի 6 «տեսակներ». DAILYMAIL

covid-19 app

Կորոնավիրուսը լինում է վեց տարբեր դրսևորումներ և յուրաքան չյուրն ունի սիմպտոմների համապատասխան ձևեր։ Այս մասին գրում է dailymail-ը՝ հղում անելով Լոնդոնի Քինգ քոլեջի ուսումնասիրություններին։

Լոնդոնի Քինգ քոլեջը «Կորոնավիրուսի ախտանիշների ուսումնասիրություն» հավելվածի միջոցով հավաքագրված տվյալների հիման վրա՝ պացիենտների նախնական սիմպտոմների մշակմամբ, հնարավոր է դառնում կանխատեսել վարակակիրը հոսպիտալացվելու է, թե ոչ։

Հավելվածի միջոցով, մարտ և ապրիլ ամիսներին Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի 1600 վարակվածներից հավաքված տվյալների ուսումնասիրման արդյունքում հայտնաբերվել է Covid-19-ի 6 տարբեր տեսակների առկայությունը։ Այս ուսումնասիրությունները թույլ կտան նախապես պատրաստ լինել սպասվող կորոնավիրուսյան երկրորդ ալիքին։

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրություն և գրաֆիկա

Ինֆորմացիա կորոնավիրուսով վարակման և տարածման կանխարգելման համար

Պարբերաբար կրկնվող հազը, համի զգացողության և հոտառության կորուստն ու բարձր ջերմությունը վիրուսի արդեն հայտնի նախանշաններն են։ Սակայն, ըստ նոր ուսումնասիրությունների, գլխացավերն ու փորլուծությունը ևս հանդիսանում են վիրուսի տարածված նախանշաններ։ Հետազոտողները ուսումնասիրել են, թե որ ախտանիշերն են միասին ի հայտ գալիս և ոնց է տեղի ունենում զարգացումները։

Ամփոփելով ուսումնասիրությունները, գիտնականներն եկել են այն եզրահանգման, որ այս պահին կա կորոնավիրուսի 6 «տեսակ»՝ սկսած գրիպին բնորոշ ախտանիշներից, առանց բարձր ջերմության, մինչ բարձր ջերմությամբ, որին հետևում է փորլուծությունը։

Ուսումնասիրության ղեկավար բժիշկ Քլեր Սթիվը հավելեց, որ այս կանխատեսման սարքի միջոցով՝ ախտանիշների շուտ բացահայտումն ու կանխարգելիչ առողջապահական միջոցառումների իրականացումը կօգնի վիրուսակրին խուսափել հոսպիտալիզացվելուց։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ