Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը

Ամենադիտվածներ

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը։

Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից։

Հիշեցնենք, որ մարտի 24-ին մեր ընտրանին Երևանում ընկերական հանդիպումում ուժերը կչափի Չեռնոգորիայի հետ, իսկ մարտի 29-ին Օսլոյում՝ Նորվեգիայի հետ։

Նշվում է, որ արդեն իսկ հավաքականին են միացել 18 ֆուտբոլիստներ։

ՀՖՖ-ից տեղեկացնում են, որ վնասվածքի պատճառով հավաքական չի ժամանել Լուկաս Սելարայանը։

Մեր ընտրանին առաջին մարզումը կանցկացնի այսօր՝ ժամը 18:00-ին։

Ամենաթարմ