fbpx
Աշխարհ

Իրանը Նաթանզում սկսել է ուրանի հարստացում մինչև 5 տոկոս. ՄԱԳԱՏԷ

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հրապարակել է հաշվետվություն, որտեղ հաղորդվում է, որ Իրանն սկսել է ուրանի մինչեւ 5 տոկոս հարստացումը IR-6 կատարելագործված ցենտրիֆուգների միջոցով Նաթանզի ստորգետնյա օբյեկտում:

«2022 թվականի օգոստոսի 28-ին գործակալությունը վառելիքի հարստացման օբյեկտում հավաստել է, որ Իրանը ուրան-235 (իզոտոպով) մինչև 2 տոկոս հարստացված ուրանի հեքսաֆտորիդ է մատուցում IR-6 (ցենտրիֆուգների) կասկադ՝ ուրանի հեքսաֆտորիդի արտադրության համար, որը մինչև 5 տոկոս հարստացվում է ուրան-235 (իզոտոպով)»,- մեջբերում Է անում Reuters գործակալությունը ՄԱԳԱՏԷ-ի հաշվետվությունից: 2015 թվականին իրանական միջուկային գործարքին համապատասխան՝ Իրանում ուրանի հարստաման թույլատրված մակարդակը չպետք է գերազանցի 3,67 տոկոսը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ