Սլավոնական համալսարանի մոտակայքում ավտոմեքենա է կողաշրջվել

Հրապարակող՝

ՃՏՊ Գեղարդի վանք տանող ավտոճանապարհին. փրկարարները դեպքի վայրում են

Ամենադիտվածներ

Հուլիսի 11-ին, ժամը 00:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է և հայտնվել փոսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ` Ա.Հ.) և «Mercedes» (վարորդ` Ս.Մ., ծնված 1989 թ.) ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևանքով «BMW» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. տուժածներ չկան:

Փրկարարներն ուղղել են կողաշրջված ավտոմեքենան և հոսանքազրկել այն:

Այն մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Ամենաթարմ