Փոքր մոդուլային ռեակտորների զարգացումը և Հայաստանի միջուկային էներգետիկայի հեռանկարները

Հրապարակող՝

Փոքր մոդուլային ռեակտորների զարգացումը և Հայաստանի միջուկային էներգետիկայի հեռանկարները

Ամենադիտվածներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ, որտեղ քննարկվել են խաղաղ նպատակներով միջուկային էներգետիկայի զարգացման հարցերը։ Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են միջուկային անվտանգության, տեխնիկական համագործակցության և փորձագիտական աջակցության ծրագրերի շարունակական իրականացումը։ Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի էներգետիկ ոլորտում ընթացող ծրագրերի, փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների և միջուկային էներգետիկայի զարգացման հեռանկարների շուրջ։

Փաշինյանը Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովում ընդգծել է, որ Հայաստանը որոշում է կայացրել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ՝ հաշվի առնելով դրանց խոստումնալից հեռանկարները։ Նա նշել է, որ այս տեխնոլոգիաները հնարավորություն կտան ապահովել ավելի անվտանգ, ճկուն և արագ կառուցվող էներգաբլոկներ, որոնք կկարողանան ավելի լավ համապատասխանել ազգային էլեկտրացանցերի կարիքներին։ Ներկայումս իրականացվում են տեխնոլոգիաների ուսումնասիրություններ և միջազգային գործընկերների առաջարկների գնահատում՝ հուսալիության, կայունության և անվտանգության բարձր չափանիշների պահպանմամբ։

Հայաստանը նաև սկսել է Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման կյանքի երկարաձգման ծրագիրը մինչև 2036 թվականը, ինչը հիմք կդառնա նոր միջուկային էներգաբլոկի անվտանգ անցման համար։ Վարչապետը կարևորել է միջուկային էներգիայի դերը երկրի էներգետիկ անվտանգության ապահովման և էլեկտրաէներգիայի մատակարարման մեջ՝ ընդգծելով ռադիոակտիվ թափոնների և օգտագործված վառելիքի անվտանգ կառավարման կարևորությունը։

Ամենաթարմ