fbpx
Իրավական

Սննդի կետից կատարված գողությունը բացահայտվեց

Արարատի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով օգոստոսի 3-ին, ժամը 16.30-ին, Վեդի քաղաքի Արարատյան փողոցից բերման են ենթարկել Երևանի Հալաբյան փողոցի բնակիչ, 59-ամյա մի տղամարդու: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ օգոստոսի 1-ին, ժամը 23-ի սահմաններում, պատուհանի երկաթյա ճաղավանդակը կոտրելու միջոցով մուտք է գործել Վեդի քաղաքի

Թումանյան փողոցում գտնվող սննդի կետ և գողացել հեռուստացույց, սավան և օղի:

Գողոնը հայտնաբերվել է:

Սննդի կետի տերը նախկինում ոստիկանություն չի դիմել, քանի որ ցանկացել է իր ուժերով գտնել գողոնը:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ