Ավտոճանապարհների անվտանգության ապահովում ձյան առատ տեղումների ժամանակ

Հրապարակող՝

Ամենադիտվածներ

Դեկտեմբերի 27-ից հանրապետության ողջ տարածքում ձյան առատ տեղումների պատճառով ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները իրականացնում են ուժեղացված ծառայություն: ՆԳ նախարարի տեղակալի կարգադրությամբ, ՓԾ ստորաբաժանումները ակտիվ համագործակցում են Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ, որպեսզի ապահովեն ավտոճանապարհների անվտանգությունը:

Դեկտեմբերի 27-ի ժամը 08:00-ից մինչև դեկտեմբերի 28-ի ժամը 08:00-ն, ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման կենտրոններ ստացվել են բազմաթիվ ահազանգեր, որոնք վերաբերում էին տրանսպորտային միջոցների արգելափակումներին: ՓԾ ստորաբաժանումներն իրականացրել են շրջայցեր և հերթապահություններ, որոնց արդյունքում օպերատիվ արձագանքելով իրավիճակին, արգելափակումից դուրս են բերել 47 տրանսպորտային միջոց և 92 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Ամենաթարմ