Utair ավիաընկերությունը հայտարարել է Սոչիից Երևան ուղղությամբ թռիչքներ իրականացնելու մասին։
Սրա վերաբերյալ հայտարարությունը տարածել է ընկերության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Սոչիից Երևան չվերթները կսկսվեն իրականացվել նոյեմբերի 17-ից։
Ըստ աղբյուրի՝ չվերթներ են սկսվում նաև Տյումենից Երևան ու հակառակ ուղղությամբ։ Դրանց մեկնարկը նախատեսված է նոյեմբերի 20-ին։