ՌՊԼ-ի 12-րդ տուրում «Սոչի»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց «Կռիլյա Սովետով»-ին:
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2:0 հաշվով:
Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը խաղը սկսեց պահեստայինների նստարանին ու փոխարինման մտավ հանդիպման 59-րդ րոպեին:
Այս պահին «Սոչի»-ն 12 միավորով մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականում է:
«Սոչի» – «Կռիլյա Սովետով»՝ 0:2։