Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարին Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի՝ «Բարսելոնայի» հետ պատասխան հանդիպման վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:
Հիշեցնենք, որ առաջին խաղում գրանցվել էր 1-1 հաշիվը, իսկ «Սանտիագո Բեռնաբեուում» կայացած պատասխան խաղում «սերուցքայինները» 0-3 հաշվով պարտություն կրեցին:
««Ռեալը» պարտավոր էր գոլ խփել և դուրս գալ եզրափակիչ: Թիմը շատ պահեր ստեղծեց, բայց դրանցից ոչ մեկը չօգտագործեց: Ռեգիլոնը և Վինիսիուսը լավ խաղացին: Սերխիոն պարզապես հոյակապ խաղ ցուցադրեց, իսկ Վինիսիուսին չէր բավարարում վերջին հարվածը»,- Սոլարիի խոսքը մեջբերել է Marca-ն:
Հավելենք, որ Իսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակչում «Բարսելոնան» խաղալու է «Վալենսիա»-«Բետիս» դիմակայության հաղթողի հետ:
Հաղորդում է armsport.am-ը։