fbpx
Աշխարհ

Sotheby’s-ն աճուրդի կհանի Տիտանիկին սերտորեն առնչվող երկու Rolex ժամացույց

Sotheby’s աճուրդի տունը աճուրդի կհանի Rolex Submariner Ref. 1680-ը, որը սերտորեն կապված է «Տիտանիկ»-ի՝ և՛ նավի, և՛ 1997 թվականի ֆիլմի հետ:

Նախատեսվում է, որ «Տիտանիկ» ֆիլմի օպերատոր և համապրոդյուսեր Ալ Գիդինգսի Rolex Submariner-ը կարժենա 20 հազարից մինչև 40 հազար դոլար: Ստորջրյա լողորդի այս ժամացույցի արժեքը բարձրացնում է այն հանգամանքը, որ Գիդինգսը 17 անգամ սուզվելով լող է տվել դեպի խորտակված նավը՝ առանց ժամացույցը հանելու:

Ոսկե Submariner Ref. 1680/8-ը նույնպես Ալ Գիդինգսի անձնական հավաքածուից է, որը գնահատվում է 30 հազարից մինչև 60 հազար դոլար: Կոնկրետ այս մոդելը ևս ներկայացված է մեծ էկրանին, ինչպես «Տիտանիկ»-ում Բիլ Փաքսոնի հերոսի դեպքում է: Սև թվատախտակով և «Nipple Dial» շրջանակով ձեռքի ժամացույցը Գիդինգսին է նվիրել նախկին ծովային և հայտնի ջրասուզակ Թ. Ուոքեր Լլոյդը: Rolex Submariner-ը Նյու Յորքում՝ Sotheby’s-ի աճուրդում կհայտնվի դեկտեմբերի 6-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ