Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին՝ ժամը 11:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:
Սյունիքի մարզում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Բերդ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս, Ճամբարակ քաղաքներում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Լարսի մասին
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Շինարարական աշխատանքներ են ընթանում
2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. ապրիլի 20-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին (Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի մոտակայքում) կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է բեռնատարների համար:

