S&P Global-ը բարելավել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը

Հրապարակող՝

S&P Global-ը բարելավել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը

Միջազգային հեղինակավոր S&P Global գործակալությունը վերանայել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով այն «դրական», և հաստատել է վարկանիշը «BB-» մակարդակում։ Այս քայլը հաջորդում է Fitch Ratings-ի կողմից Հայաստանի վարկանիշի նմանատիպ բարելավմանը, ինչը վկայում է երկրի նկատմամբ ձևավորված միջազգային տնտեսական վստահության շարունակական աճի մասին։ Վարկանիշի դրական վերանայումը արտացոլում է տարածաշրջանային իրավիճակի բարելավման ներուժը։

S&P Global-ի գնահատմամբ՝ վարկանիշի բարձրացման հնարավորությունը պայմանավորված է Հայաստանի տնտեսական աճի դրական հեռանկարով, միջազգային պահուստների բարձր մակարդակով և ճկուն փոխարժեքի քաղաքականությամբ, որը թույլ է տալիս կլանել արտաքին տնտեսական ցնցումները։ Գործակալությունը նաև ընդգծում է Կառավարության հետևողական հարկաբյուջետային քաղաքականության և մեղմացող ռիսկերի կարևորությունը, ինչը ամրապնդում է արտարժութային դիրքերը։ «Դրական» հեռանկարի սահմանումը նշանակում է, որ առաջիկա վերանայումների ժամանակ հնարավոր է վարկանիշի փաստացի բարձրացում։

 

Ամենաթարմ