SpaceX-ը տիեզերք է արձակել աշխարհում առաջին փայտե արբանյակը՝ ճապոնական արտադրության LignoSat-ը։ Արբանյակը ստեղծվել է Կիոտոյի համալսարանի կողմից՝ տիեզերական արդյունաբերությունում վերականգնվող նյութերի կիրառման նպատակով։ LignoSat-ը կհասնի Միջազգային տիեզերակայան՝ Երկրից 400 կմ բարձրության վրա։
Կիոտոյի համալսարանի ներկայացուցիչ Տակաո Դոին հայտնել է, որ ապագայում հնարավոր է փայտից կառուցել բնակարաններ և աշխատավայրեր տիեզերքում։