Աշխարհ

Նաբլուսում սպանվել Է Ալ Աքսայի բրիգադի հրամանատար Իբրահիմ Ալ Նաբուլսին

Պաղեստինյան «Ալ-Աքսայի զինյալների բրիգադներ» պաղեստինյան խմբավորման ղեկավարը սպանվել է օկուպացված Հորդանան գետի արևմտյան ափում իսրայելական գործողության ընթացքում:

Իբրահիմ ալ-Նաբուլսին և ևս երկու մարդ սպանվել են Նաբլուս քաղաքի տներից մեկի վրա հարձակման ժամանակ։

Պաղեստինյան Կարմիր մահիկի տվյալներով՝ վիրավորվել է առնվազն 40 մարդ։

«Ալ-Աքսայի զինյալների բրիգադները» զինված խմբավորումների ցանց է, որը կապված է ՖԱԹՀ-ի հետ՝ պաղեստինյան շարժմանը, որը վերահսկում է Արևմտյան ափը:

Իսրայելը Նաբուլսիին մեղադրել է Արևմտյան ափին իսրայելցիների դեմ մի շարք հարձակումներ իրականացնող բջիջը ղեկավարելու մեջ:

Նրա երեք համախոհները սպանվել են փետրվարին իրականացված գրոհի ժամանակ, սակայն Նաբուլսին փախել է, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները: Այնուհետև նա խուսափել է իրեն բերման ենթարկելու ջանքերից։

Տան և քաղաքի այլ վայրերում փոխհրաձգությունը հանգեցրել է մեծ թվով վիրավորների, ոմանց վիճակը ծանր է:

Իսրայելական զորքերը կորուստներ չեն ունեցել։

Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Ալ-Աքսայի զինյալների բրիգադները համագործակցել են Պաղեստինի Իսլամական Ջիհադի (PIJ) հետ՝ մի շարք հարձակումներ իրականացնելով Հորդանան գետի Արևմտյան ափում իսրայելցիների վրա:

Իսրայելական զորքերը վերջերս մի քանի արշավանքներ են իրականացրել Հորդանան գետի Արևմտյան ափում՝ հիմնականում PIJ-ի զինյալներին ձերբակալելու համար:

Գրոհայինները Գազայից հարյուրավոր հրթիռներ են արձակել, որոնց հետևանքով տասնյակ իսրայելցիներ թեթև վնասվածքներ են ստացել։

Եռօրյա մարտերից հետո Եգիպտոսի միջնորդությամբ հրադադարը ուժի մեջ է մտել ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ