Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը իրական է համարում Ռուսաստանի կողմից Ուկրաինայում քիմիական զենքի կիրառման սպառնալիքը։
Այս մասին Բայդենն ասել է Բրյուսելում։
Թեմային անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նա նշել է, որ այդպիսի զենքի կիրառումը լիովին կփոխի հակամարտության բնույթը, քանի որ դա միջազգային իրավունքի բացահայտ խախտում կլինի, ինչը կունենա հեռուն գնացող հետևանքներ։
