ՀՀ Զինված ուժերում լուծարվում է հոգևոր ծառայությունը

Հրապարակող՝

ՀՀ Զինված ուժերում լուծարվում է հոգևոր ծառայությունը

Ամենադիտվածներ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրապարակել է հրաման, որով կարգավորվում է զինված ուժերում հոգևոր ծառայության կազմակերպումը։ Հրամանի համաձայն, փետրվարի 1-ից դադարեցվում է ՀՀ Զինված ուժերի Հոգևոր ծառայության առաջնորդի և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կողմից հոգևոր ծառայողների գործունեությունը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում։ Այս որոշումը, ըստ Պապիկյանի, նպատակ ունի կանխել տարընթերցումները և ապահովել զինված ուժերի գործունեության արդյունավետությունը։

Պապիկյանը նաև հանձնարարել է ԳՇ պետին ներկայացնել առաջարկություններ՝ ԶՈւ-ում հոգևոր ծառայություն իրականացնելու համար նոր պաշտոնների ստեղծման վերաբերյալ, որոնք կպահանջեն հոգևոր կրթություն։ Այս քայլերը, ըստ նախարարի, նախատեսում են զինված ուժերի հոգևոր ծառայության նոր կազմակերպում, որը իբրև թե կբերի ավելի արդյունավետ և համակարգված աշխատանք։

Ամենաթարմ