fbpx
Մշակույթ

«Սպիտակ» ֆիլմն արժանացել է մրցանակի

Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» կինոնկարը, որը պատմում Է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի մասին, ստացել է դերասան Վյաչեսլավ Տիխոնովի անվան «17 ակնթարթ…» երրորդ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են ստուգատեսի կազմակերպիչները, որը փետրվարի 6-10-ը տեղի է ունեցել Մերձմոսկվայում:

«Տիեզերքի մասնիկը» կինոսերիալը և «Սպիտակ» ֆիլմը լավագույններն են դարձել Վյաչեսլավ Տիխոնովի անվ. «17 ակնթարթ…» երրորդ միջազգային փառատոնում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Կոտի կինոնկարը նաև մրցանակի է արժանացել լավագույն ռեժիսուրայի համար, իսկ լավագույն կոմպոզիտոր է ճանաչվել Սերժ Թանգյանը՝ System of a Down ամերիկյան ռոք-խմբի ղեկավարը:

Կինոնկարում խաղացել են ԼԵռնիկ Հարությունյանը, Հերմինե Ստեփանյանը, Ալեքսանդրա Պոլիտիկը եւ ուրիշներ: 2019 թվականի մրցույթին ընդամենը մասնակցել են յոթ երկրների տասը ֆիլմ և տասը սերիալ: Ստուգատեսի ժյուրին գլխավորել է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, դերասան և ռեժիսոր Սերգեյ Նիկոնենկոն: Ժյուրիի կազմում ընդգրկվել են Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի, դերասանուհի Նատալյա Վառլեյը, դերասան Մարտինշ Վիլսոնը (Լատվիա), Ստեղծագործական ժառանգության բարեգործական հիմնադրամի նախագահ Միքայելա Թարիվերդիևան, Կալինինգրադի Մայր տաճարի տնօրեն Վերա Թարիվերդիևան, ինչպես նաև հեռուստահաղորդավար և կինոքննադատ Անդրեյ Սմիռնովը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ