Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դենիել Ուոլշը հեռանում է իր զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հաղորդում է է The Washington Post թերթը:
Պարբերականը նշում է, որ Ուոլշի պարտականությունների մեջ մտնում էին Վաշինգտոնի վարչակազմի ներկայացուցիչների արտասահմանյան ուղևորությունների կազմակերպումը, նախագահի օգնականների կողմից կառավարական ռեսուրսների օգտագործման վերաբերյալ որոշումների ընդունումը:
Ինչպես գրում է թերթը, Ուոլշը հանգուցային դեր է ունեցել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող Trump National Doral Miami առողջարանը որպես G7 գագաթնաժողովի անցկացման վայր ընտրելու փորձ անելիս։ Այդ գաղափարից հրաժարվեցին Վաշինգտոնում բազմաթիվ քննադատություններից հետո։
Ուոլշը պետական ծառայող է եղել 28 տարի, պատոնաթողությունից հետո նա պլանավորում է աշխատել մասնավոր սեկտորում:
«Դեն Ուոլշը՝ թիմի ֆանտաստիկ անդամը, Սպիտակ տանն ու իմ վարչակազմին ծառայել է առավելագույն պրոֆեսիոնալիզմով ու պատվով»,-նշված է Ուոլշի պաշտոնաթողության կապակցությամբ Թրամփի արած հայտարարության մեջ:

