fbpx
Աշխարհ

Սպիտակ տան բժիշկը՝ Թրամփին հոսպիտալացնելու վերաբերյալ

Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարը գանգատ չի ունեցել կրծքի որևէ ցավի վերաբերյալ, իսկ անցյալ հանգստյան օրերին բժշկական հետազոտությունը Մերիլենդի նահանգի Ուոլթեր Ռիդի անվան հոսպիտալում եղել է պլանային: Այդ մասին հաղորդում է Սպիտակ տան գլխավոր բժիշկ Շոն Քոնլին նոյեմբերի 18-ին տարածած եզրակացության մեջ:

«Նախագահը կրծքի ոչ մի ցավ է չի ունեցել, և որևէ արտահերթ կամ անհետաձգելի խնդիրների պատճառով ոչ մի կարգի հետազոտություն կամ բուժում չի ձեռնարկվել»,-նշված է հայտարարության մեջ:

Բժշկի խոսքով՝ դա եղել է ստանդարտ, պլանային միջանկյալ հետազոտություն:

Հանգստյան օրերի վերաբերյալ նախագահի պաշտոնական գրաֆիկում, որը նոյեմբերի 15-ին տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, հոսպիտալ ուղևորությունը չի նշվել: Այդ ֆոնի վրա Twitter սոցիալական ցանցում տարատեսակ շահարկումներ են հայտնվել Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի առողջության թեմայով, մասնավորապես, սկսել է լուր տարածվել այն մասին, թե Մերիլենդ Թրամփի ուղևորության պատճառ են դարձել իբր կրծքի ցավերը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ