Այսօր սփյուռքի նախարարության աշխատակիցները և «Քայլ դեպի տուն» ծրագրի սիրիահայ պատանիները նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանի գլխավորությամբ մասնակցեցին «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում կազմակերպված համապետական շաբաթօրյակին:
Նրանք մաքրեցին և բարեկարգեցին Օղակաձև զբոսայգում՝ Միքայել Նալբանդյանի արձանին հարակից տարածքում գտնվող «Հայ բարերարների ճեմուղին»:
https://www.facebook.com/mindiaspora.armenia/posts/1106269536220445