Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է անհայտ կորած անձանց վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը

Հրապարակող՝

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է անհայտ կորած անձանց վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը

Ամենադիտվածներ

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

Անհայտ կորած անձանց առնչվող իրավահարաբերությունները ներկայում համապարփակ կարգավորված չեն, այս և մի շարք այլ խնդիրներ հաշվի առնելով՝ անհրաժեշտություն է առաջացել ընդունել առանձին շրջանակային օրենք, որով կապահովվի ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց առնչվող իրավահարաբերությունների համապարփակ կարգավորումը:

Նախագծով սահմանվում է՝

Թե ով է համարվելու անհայտ կորած անձ: Այս պարագայում զինծառայողը կամ զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ անձը, այդ թվում՝ կամավորականը, որն անհետացել է

1.ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում կամ

2. ՀՀ պաշտպանության գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ

3. զինադադարի ընթացքում կամ

4. ռազմական գործողություններին հաջորդող խաղաղ պայմաններում:

Ամենաթարմ