Թուրքական լիրայի փոխարժեքի անկման ֆոնին Թուրքիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Ստամբուլում և Անկարայում, բողոքի ցույցեր են տեղի ունենեցել: Այս մասին հայտնել է Interfax-ը։ Ցուցարարները պահանջել են Էրդողանի կառավարության հրաժարականը։ Ակցիաներն անցել են ոստիկանների հետ բախումներով, ցույցերի մասնակիցներին ցրելու համար կիրառվել են հատուկ միջոցներ, կան բերման ենթարկվածներ։
Թուրքական լիրան արժեզրկման նոր ռեկորդ է սահմանել, դառնալով աշխարհում ամենից շատ արժեզրկված դրամական միավորը: Մեկ դոլարն արդեն արժե մոտ 13 լիրա։ Վերջին 12 ամսվա ընթացքում ամերիկյան դոլարի նկատմամբ թուրքական լիրան արժեզրկվել է ավելի քան 35 տոկոսով: