Խորհրդարան

2000-ականներին ստեղծվեց 4-րդ վարչություն, որը զբաղված էր գործարարներին նսեմացնելով, նվաստացնելով, ստրկացնելով․ Բագրատյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր ԱԺ ամբիոնից բավականին կոշտ արձագանքեց իշխանությանն ուղղված ընդդիմադիրների այն մեղադրանքներին, թե կառավարությունը թալանով է զբաղված ու երկիրը վերածում է պադավատապետության։

Բագրատյանը նշեց, որ փոշիացման ու թալանի մեջ են մեղադրում մի կառավարության, որը մեկ տարվա ընթացքում ԱԱՀ-ի տեսքով 400 միլիարդ դրամ վերադարձնում է գործարարներին։

Պատգամավորը հետո հիշեց 2000-ականները և ասաց, որ գործարարներին ինչ-որ բաներ ստիպում են ոչ թե հիմա, այլ առաջ։ Նա հիշեցրեց Ազգային անվտանգության կողմից ստեղծված 4-րդ վարչության մասին ու ասաց, որ այն զբաղվում էր գործարարներին նսեմացնելով, նվաստացնելով, ստրկացնելով և երկրից արտաքսելով։ Նրա խոսքով՝ տնտեսության ողնաշարը հանդիսացող այդ մարդիկ այժմ հարստացնում են այլ պետությունների, իսկ դրա մեղավորը 2000-ականների ապիկար ու թալանչի իշխանություններն են եղել։

Նա նաև նշեց, որ զավեշտալի է 40 տոկոս մեքենաներ կրճատած կառավարությանը մեղադրել «պադավատապետություն» հիմնելու ու մեկ մեքենա գնելու համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ