STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» ամենամյա մրցույթն ընդունում է հայտեր՝ ստարտափներից, գիտնականներից և տեխնոլոգիական ոլորտի ձեռներեցներից:
Ծրագիրն իրականացնում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:
Մրցույթի նպատակն է ոգեշնչել ձեռներեցության զարգացումը տեխնոլոգիական ոլորտում և նպաստել այդ ոլորտի նորարարական գաղափարների առևտրայնացմանը:
Մրցույթին ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն նոր, առևտրային տեսանկյունից կենսունակ տեխնոլոգիական արտադրանքի, գործընթացի կամ ծառայության ստեղծմանը և/կամ հետագա զարգացմանը: