Համաձայն ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանի` ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնի թափուր լինելու պայմաններում գլխավոր շտաբի բնականոն կենսագործունեությունն ապահովելու նպատակով, ԳՇ պետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես հանձնարարվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին։ Հայտնում ՀՀ ՊՆ-ն։
Հիշեցնենք՝ Օնիկ Գասպարյանն այսօր իրավունքի ուժով ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից։
