fbpx
Իրավական

Ստեփանակերտում կանայք հրել ու քաշքշել են իրար՝ միմյանց պատճառելով մարմնական վնասվածքներ

Հոկտեմբերի 18-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 12:10-ին պարանոցի և ձախ դաստակի սալջարդ վնասվածքով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակչուհի, 1970թ. ծնված Ռ. Ս.-ն։

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 11:00-ի սահմաններում բնակարանում կենցաղային հողի վրա վիճաբանություն է առաջացել մի կողմից Ռ. Ս.-ի, իսկ մյուս կողմից մայրաքաղաքի բնակչուհի, 1954թ. ծնված Ա. Ա.-ի միջև, որի ընթացքում կողմերը հրել և քաշքշել են միմյանց պատճառելով մարմնական վնասվածքներ։

Նշված անձանց տրվել է դատաբժշկի ուղեգրեր։

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։

Այս մասին տեղեկացնում են Արցախի ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ