Maps.me-ն ստեղծել է երթուղի, որն անցնում է այն վայրերով, որտեղ նկարահանվել են «Գահերի խաղի» անցած 7 եթերաշրջանների սերիաները:
Այս նոր երթուղին կազմված է 16 կետից: Դրանցից յուրաքանչյուրում կարելի է գտնել տվյալ վայրում նկարահանված կտորի սյուժետային մանրամասները, ինչն իր հերթին կթարմացնի սերիալի երկրպագուների հիշողությունը:
Երթուղին ամբողջովին հաղթահարելու համար պետք է այցելել 5 երկիր՝ Խորվաթիա, Իսլանդիա, Իսպանիա, Իռլանդիա և Մալթա:
Երթուղին հնարավորություն է տալիս հայտնվելու «Թագավորական նավահանգստում», «Հավերժական ձմռան երկիր», «Բրաավոս» և այլ վայրերում:
Maps.me-ի հեղինակած նախագիծ-երթուղին հասանելի է նաև օֆլայն տարբերակով: