ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մտադիր է պաշտոնը թողնել

Ամենադիտվածներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մտադիր է լքել իր պաշտոնը 2023 թվականի աշնանը՝ իր լիազորությունների ավարտից հետո։

Այս մասին նա հայտարարել է Կոպենհագենում կայացած «Ժողովրդավարության գագաթնաժողովում»:

«Ես հասկացրել եմ, որ այլ պլաններ չունեմ, քան հեռանալն այս աշնանը: Ես այս պաշտոնում եմ երկու անգամ ավելի երկար, քան ի սկզբանե նախատեսված էր»,- նշել է Ստոլտենբերգը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը կհամաձայնի շարունակել աշխատել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում, եթե նրան խնդրեն ՆԱՏՕ-ի երկրները։

Նա նաեւ վստահություն է հայտնել, որ դաշինքի երկրները կկարողանան իրեն փոխարինող «գերազանց ժառանգորդ» գտնել։
p

Ամենաթարմ