fbpx
Աշխարհ

Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ին Մակեդոնիայի անդամակցությունը ազդանշան է համարել Վրաստանի համար

ՆԱՏՕ-ին Մակեդոնիայի անդամակցությունը ցույց է տալիս, որ դաշինքի դռները բաց են, և նա կշարունակի Վրաստանին աջակցել այդ ճանապարհին: Այդ մասին Սկոպիեի հետ արձանագրության ստորագրման արարողությունից հետո հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:

Մակեդոնիան և դաշինքի անդամ 29 երկրների ներկայացուցիչները փետրվարի 6-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում արձանագրություն են ստորագրել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության անդամակցության վերաբերյալ: Լրագրողներն Ստոլտենբերգին հարցրել են, թե այս իրադարձությունն ինչ է նշանակում Վրաստանի անդամակցության հեռանկարների տեսանկյունից:

«Դա ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում այն երկրների համար, որոնք համապատասխանում են ՆԱՏՕ-ի ստանդարտներին, որոնք ՆԱՏՕ-ի արժեքների կրողներն են»,- ասել է Ստոլտենբերգը ճեպազրույցում: Նրա խոսքով՝ դաշինքը «շատ է ոգևորված է այն բանից, ինչ տեսնում է Վրաստանում, այն է՝ հանձնառությունը բարեփոխումներին և պաշտպանության ու անվտանգության ինստիտուտներն ուժեղացնելուն», ինչպես նաև ողջունում է անցյալ տարվա հուլիսի գագաթնաժողովում ղեկավարների կողմից պարզորոշ արտահայտված հանձնառությունը Վրաստանի անդամակցության հեռանկարներին:

«Մենք խորացրել ենք Վրաստանի հետ համագործակցությունը: Այսպիսով, մենք կշարունակենք Վրաստանին աջակցել ՆԱՏՕ-ին անդամակցելու տանող նրա ճանապարհին»,-հավելել է Ստոլտենբերգը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ