Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքի փողոցներում և բակերում հաճախակի հանդիպում են չստերջացված թափառող շներ կամ անկած կենդանիների դիեր: Այս իրավիճակը կարող է վտանգավոր լինել ինչպես կենդանիների, այնպես էլ մարդկանց համար: Քաղաքացիներին հորդորում են լինել զգոն և անհրաժեշտության դեպքում դիմել համապատասխան մարմիններին:
Եթե դուք նկատել եք թափառող կենդանիների կամ անկած կենդանիների դիեր, ապա կարող եք դիմել «Կենդանիների Խնամքի Կենտրոն» ՀՈԱԿ-ին: Ահազանգելու համար կարող եք զանգահարել 1-05 հեռախոսահամարով, գրել կազմակերպության ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջերին, կամ գրանցել ահազանգը «Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով:
Ահազանգերը ներկայացնելիս կարևոր է հստակեցնել հասցեն և տրամադրել ձեր հեռախոսահամարը, որպեսզի հնարավոր լինի արագ արձագանքել խնդրին:

