Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Լավ է, որ Սասնա ծռերից Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը ցանկացել են հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Լավ է, որ, ինչպես Ժիրայր Սեֆիլյանն է հայտնել, վարչապետի հետ կիսվել են կոնտրհեղափոխականների աշնանային ռևանշիստական սրացումների ռիսկով ու հայտարարել է, որ ամեն ինչ կանեն, որ նախկինների ռևանշը տապալեն։
Բայց իրենք տեղյա՞կ են կամ վարչապետի հետ քննարկելիս անդրադարձե՞լ են, որ մի սաստիկ «արիստոկրատ», «տոհմիկ», «պալատական» առանձնյակ՝ ինքզինք «Սասնա ծուռ» հռչակած (էն որ Ռոբին գյոզերով արդարացնում է ու ուզում է ազատության մեջ տեսնել՝ պատճառաբանելով, թե դա անում է նրա համար, որ կողքը Սերժն ու Լևոնը չկան) իր նեղ կռուժոկով ու ծավալած կամպանիայով հենց քոչարյանական բազմակենտրոն կոնտրռեվանշիզմի ծիրին մեջ է։ Հա, խոսքը Կրեմլիո ծպտյալ կարդինալ Ապո դը սասունսկի Բաղտասարի ու յուր հականիկոլական կռուժոկի մասին է…»:
https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/1077813799090785