Կատալոնական «Բարսելոնա»-ի և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը «Նապոլի»-ի հետ ընկերական խաղից հետո կարծիք է հայտնել «Բարսելոնա»-ի մարզավիճակի, ինչպես նաև Գրիզմանի ու Նեյմարի մասին:
«Մենք լավ հանդիպում անցկացրինք: Աստիճանաբար ավելի լավ մարզավիճակ ձեռք կբերենք: ԱՄՆ ուղևորվելուց և ժամային գոտի փոխելուց հետո բավականին դժվար է լավ ֆիզիկական վիճակում խաղադաշտ դուրս գալը:
Նեյմարն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Ուրախ կլինեմ, եթե նա վերադառնա:
Գրիզմանը հրաշալի ֆուտբոլիստ է և հենց այդ պատճառով էլ հանդես է գալիս «Բարսելոնա»-ում: Նրան ժամանակ է հարկավոր ակումբի խաղին հարմարվելու համար»,- ասել է Սուարեսը:
Հիշեցնենք, որ ընկերական խաղում Իսպանիայի չեմպիոնը 2:1 հաշվով հաղթել է իտալական «Նապոլի»-ին: