«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը, ամենայն հավանականությամբ, շուտով կլքի ՄՅՈւ-ն։
Սակայն նա արդեն գիտի, թե որտեղ է շարունակելու մարզչի կարիերան։
Այս մասին հայտնում է լրագրող Յան-Օգե Ֆյորտֆորտը։
Նա նշել է, որ Սուլշերը սկզբում արձակուրդ կգնա, հետո արդեն կփորձի գլխավորել Նորվեգիայի ազգային հավաքականը։
Հիշեցնենք, որ ՄՅՈւ-ի նոր գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն Անտոնիո Կոնտեն է։