«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է թիմի հարձակվող Ալեքսիս Սանչեսի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։
«Սանչեսն իսկական պրոֆեսիոնալ է: Նա ամեն օր առաջինն է հաճախում թիմի մարզումներին և քրտնաջան մարզվում է: Սուտ են բոլոր այն լուրերը, թե իբր Ալեքսիսը մարզվում է թիմից առանձին: Ես գոհ եմ Սանչեսի կատարած աշխատանքից: Տեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է նորվեգացի մասնագետը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալեքսիս Սանչեսը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ից, սակայն բարձր աշխատավարձի պատճառով թիմերը հրաժարվում են իրականացնել նրա տեղափոխությունը: