Հուլիսի 18-ին Ամիրյան փողոցում կրակոցներ էին հնչել։ Հետագայում պարզվեց, որ վիրավորվել է ԱՄՆ քաղաքացի։
Այնուհետև հայտնի դարձավ նաև, որ միջադեպին ներգրավված է Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը։
Վերջինիս քիչ առաջ կալանավորելու որոշում է կայացրել դատարանը՝ խուլիգանության մեղադրանքով։
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
Նշվում է, որ այդ գործով ևս մեկ անձ է ձերբակալվել՝ Նարեկ Կարապետյանը, ով դեպքին ներկա է եղել։