«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր խորհրդի անդամն Սուրեն Սահակյանը կուսակցությանն անդամակցությունը դադարեցնելու դիմում է գրել։
Այս մասին նա տեղեկացրել է Facebook-ի իր էջում։
Նա նշել է, որ ամենաջերմ զգացումներն ունի ՔՈ-ի նկատմամբ։
Սահակյանը գրել է, որ լրացուցիչ կտեղեկացնի, թե ինչպես կշարունակվի իր ֆորմալ քաղաքական կարիերան։
Նա նշել է նաև, որ այլ մեկնաբանություն ՔՈ-ի կամ իր ապագայի վերաբերյալ պատրաստ չէ տալ։
Ավելի մանրամասն կարող եք ընթերցել Սահակյանի գրառման մեջ։
