անկախություն
Այսօր ՀՀ Անկախության հռչակագրի ընդունման օրն է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
29 տարի առաջ այս օրը՝ 1990թ. օգոստոսի 23-ին, ընդունվել է Հայաստանի անկախության մասին հռչակագիրը: Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը` արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը,…
Ցխինվալին դիմել է Իտալիային իր անկախությունը ճանաչելու կոչով
Ցխինվալին դիմել է Իտալիայի իշխանություններին` Հարավային Օսիան որպես անկախ հանրապետություն ճանաչելու խնդրանքով: Այս մասին հայտարարել է Իտալիայում Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի ներկայացուցիչը: «Կարծում ենք եկել է ժամանակը, որ Իտալիան այժմյան իշխանությունների անունից Հարավային Օսիան ճանաչի որպես անկախ հանրապետություն»,- ասել է Մաուրո Մուրջան: Նրա խոսքերով՝ Իտալիայի կողմից Հարավային Օսիայի անկախության ճանաչումը կվերականգնի խաղաղ համակեցության ավանդույթը…
Մայիսի 28-ը՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրն է
1918 թվականի այս օրը՝ մայիսի 28-ին, հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ Առաջին հանրապետության հռչակմանը նախորդեցին՝ Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը, որոնց շնորհիվ հայ ժողովուրդը կարողացավ վերականգնել պետականությունը: 1918 թ-ի մայիսի 26-ին՝ Անդրկովկասյան սեյմի լուծարման օրը, իր անկախությունն է հռչակել Վրաստանը, մայիսի 27-ին՝ Ադրբեջանը: Մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն ընդունել է հռչակագիր, որտեղ ասված էր.…
ԱՄՆ-ի Կոլորադո նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը
ԱՄՆ Կոլորադո նահանգի ներկայացուցիչների պալատն ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել, որտեղ առանձին կետով ճանաչել է Արցախի անկախությունը։ Այդ մասին տեղեկացրել է Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի անդամ Սիմոն Մաղաքյանը:
Ամերիկյան հանդեսը Արցախն անվանել է դե ֆակտո անկախ երկիր
Nouvelles d’Arménie-ի տեղեկություններով՝ Ամերիկյան Stratfor հետախուզա-վերլուծական հանդեսն իր կայքում հրապարակել է մոլորակի ճանաչված ու չճանաչված երկրների ցանկը, որտեղ անդրադարձել է նաև Արցախին։ «Քանի՞ երկիր կա մոլորակի վրա։ ՄԱԿ-ի տվյալներով, աշխարհում 195 անկախ պետություն կա, որոնցից 193-ը ՄԱԿ-ի անդամ է, իսկ 2-ը՝ Վատիկանն ու Պաղեստինը, դիտորդ երկրի կարգավիճակ ունեն», – գրել է Stratfor-ը: Այնուհետև հանդեսը թվարկել…
Շոտլանդացիները պահանջում են անկախության երրորդ հանրաքվե անցկացնել
Շոտլանդիայի անկախության հարյուրավոր կողմնակիցներ երեկ Գլազգոյում ցույցի են դուրս եկել՝ պահանջելով Միացյալ Թագավորությունից անկախություն ձեռք բերելու հարցով երկրորդ հանրաքվե անցկացնել: Հիշեցնենք, որ 2014-ին Շոտլանդիայի բնակչության 55%-ը դեմ էր քվեարկել Մեծ Բրիտանիայից անկախանալուն: Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը հայտարարել է, որ անկախության ևս մեկ հանրաքվե ապագայում կանցկացվի այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայում Brexit-ի հարցում որոշակի…
ՆԱՏՕ-ի սպառնալիքների պատճառով Լուկաշենկոն չի ճանաչել Աբխազիայի անկախությունը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Աբխազիայի անկախությունը չի ճանաչել հնարավոր միջազգային մեկուսացման պատճառով: Այդ մասին գրել է ռուսական մամուլը: Լուկաշենկոն թեմային անդրադարձել է լրագրողների և վերլուծաբանների հետ հանդիպման ժամանակ։ Նա Աբխազիայի անկախության չճանաչումը պատճառաբանել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի նախազգուշացմամբ, որ Ռուսաստանի կողմից բռնազավթված Սուխումի անկախության ճանաչման դեպքում Բելառուսին պատժամիջոցներ և միջազգային մեկուսացում է…








