առևտրի կենտրոն
ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Մեգամոլում ռումբ կա տեղադրված
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված։ «Հուլիսի 16-ին, ժամը 11։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ,…
Հրաձգություն Կալիֆոռնիայում․ կան զոհեր ու տուժածներ
Կալիֆոռնիայի Walmart առևտրի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 2 մարդ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ առնվազն 4 մարդ էլ հոսպիտալացվել է։ Ըստ աղբյուրը՝ կասկածյալը 30 տարեկան է, սակայն նրա անձը դեռ պարզված չէ։ Ոստիկանությունից հայտնել են, որ հրաձգությունն իրականացրած անձը մեքենայով նախ շրջել է ավտոկայանատեղիում, այնուհետև մխրճվել…
Կասեցվել է Երևան մոլի մի հատվածի գործունեությունը․ ԱԱՏՄ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Facebook-ի էջում գրված է․ «ՀՀ պարետի որոշմամբ՝ այսօր 24 ժամով արգելվել է «Երևան մոլ»-ի գործունեությունը․ խոսքը առևտրի կենտրոնի ադմինիստրատիվ՝ գրասենյակային հատվածի կասեցման մասին է։ Նախորդիվ այստեղ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ստուգայցն արձանագրել էր գրասենյակների համար ՀՀ պարետի սահմանած անվտանգության նորմերի մի շարք խախտումներ՝ աշխատողները գրասենյակային պայմաններում առհասարակ…
Կասեցվել է «Տաշիր» առևտրի կենտրոնի գործունեությունը
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետներն այսօր ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակել են Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում․ դիտարկված տնտեսավարողների շրջանակում են եղել սուպերմարկետների խոշոր ցանցերի մասնաճյուղեր, գրասենյակներ, սպասարկման սրահներ, դեղատներ, գեղեցկության և ատամնաբուժական կենտրոններ, հայտնում են ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ ԱԱՏՄ տեսուչները մանրամասն դիտարկում են՝ որքանո՞վ են պահպանվում պարետի սահմանած նորմերը։ Մշտադիտարկումներն…
Հրդեհ է բռնկվել Բաքվի առևտրի կենտրոններից մեկում
Բաքվում երեքշաբթի խոշոր հրդեհ է բռնկվել քաղաքի ամենամեծ «Սադարակ» առևտրի կենտրոնում: Այս մասին հաղորդում է Vesti.ru-ն։ Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը: Ինչպես փոխանցում են տեղական աղբյուրները, հրդեհը բռնկվել է շուկայի կենտրոնում, այդ պատճառով հրշեջ մեքենաները չեն կարողանում մտնել դեպքի վայր: Ականատեսների խոսքով՝ հրդեհվել է մի…
«Դալմա մոլ»-ում ցնցումների պատճառը մարդկային գործոնն է․ ԱԻՆ
«Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում չափիչ սարքերը դեռ տեղադրված են, եթե ցնցումները կրկնվեն, հնարավորություն կլինի գրանցել պատճառը: Այս մասին ասել է ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էդմոն Զարգարյանը: «Ինչպես գիտեք, երկրաշարժը բացառել ենք, սեյսմակայունության հետ կապված ևս խնդիր չկա, այդ տարբերակն էլ ենք բացառել: Առկա է արտաքին միջամտություն՝ մարդկային գործոն: Ասենք, կարող…
Խուլիգանության դեպք Դալմայում․ խանութ-սրահը տակնուվրա են արել․ Shamshyan.com
Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 8-ին «Դալմա Գարդեն մոլ»-ում տեղի ունեցած խուլիգանության փաստով: Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, նույն օրը Մալաթիայի ոստիկանություն Երևանում գործող փաստաբանական գրասենյակներից մեկից տեղեկություն է ստացվել, որ հունվարի 8-ին Ծիծեռնակաբերդի խճուղու 3 հասցեում գործող «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնում տեղակայված «Զառա» խանութ-սրահում մի խումբ անձինք խուլիգանական արարք են…
«Դալմա Մոլում» տեղի ունեցած դեպքից մանրամասներ են հայտնի
Այսօր տեղեկություն էր տարածվել, թե երկրաշարժ է լինելու, և այդ պատճառով «Դալմա Մոլի» այցելուները, խուճապի մատնված, զանգվածաբար սկսել են լքել շենքը։ ԱԻՆ օպերատիվ խումբը ժամանել է առևտրի կենտորն, որպեսզի մարդկանց տեղեկացնի, որ այդ ինֆորմացիան չի համապատասխանում իրականութմանը։ Պարզվում է, որ առևտրի կենտրոնի երկրորդ հարկում ցնցումներ են զգացվել մոտ 30 րոպե։ Նախնական վարկածով՝ ցնցումների պատճառը շրջակայքում…
Ավստրալիայում ամանորյա նվերները բաժանելու ժամանակ 20 մարդ է տուժել
Ավստրալիայում գրեթե 20 մարդ է տուժել Սիդնեյի առևտրի կենտրոններից մեկում նվերների նախատոնական բաժանման ժամանակ սկսված հրմշտոցից: Այս մասին հաղորդում է 9News հեռուստաալիքը: Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի լույս 24-ի գիշերը Westfield Parramatta առևտրի կենտրոնում: Հրմշտոցն սկսվել է այն բանից հետո, երբ շենքի առաստաղից սկսել են իջնել օդապարիկներ, որոնց ներսում ընծայական քարտեր և այլ նվերներ են…
Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկից շուրջ 5000 մարդ է տարհանվել
Մոսկվայի խոշորագույն առևտրի կենտրոններից մեկից ոստիկանությունը շուրջ 5000 մարդ է տարհանել։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։ Океания առևտրի կենտրոնի սրճարանում աշխատել է հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգը։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ այցելուները տարհանվել են։ Դեպքի վայր ժամանած հրշեջները հրդեհի բռնկում չեն հայտնաբերել։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
Ֆլորիդայում պայթյունից առևտրի կենտրոնի շենք է փլուզվել
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում հզոր պայթյունի հետևանքով առևտրի կենտրոնի շենքի մի զգալի հատված փլուզվել է։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու հրշեջ-փրկարարական բրիգադները։ Դեպքը հավանաբար տեղի է ունեցել գազի արտահոսքի հետևանքով: Այն տեղի է ունեցել Ֆորտ Լադերդեյլ քաղաքից ոչ հեռու գտնվող The Fountains առևտրի կենտրոն մոտ։ Տուժել է 23 մարդ, հայտնում է ABC News-ը։ Դեպքի պահին…
Բաքվում առևտրի կենտրոն է այրվում
Բաքվում առևտրի խոշոր կենտրոն է հրդեհվել: Շենքից տարհանում է իրականացվում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը: «Բաքվի Նիզամենսկի թաղամասի առևտրի խոշոր կենտրոնում հրդեհ է բռնկվել: Սկսել են մարդկանց տարհանման աշխատանքները»,- ասված է հաղորդագրության մեջ:













