արտահերթ
ԱԺ-ն միաձայն ընդունեց մի շարք օրինագծեր
Ազգային ժողովը հուլիսի մեկին կողմ քվեարկեց մի շարք օրինագծերի, այդ թվում. Քաղաքացիակատարողական օրենսգրում փոփոխություններ կատարելու օրինագիծը, «Պետական թոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:…
Ավագանին քննարկել է Երևանի մի շարք բնակարանների վերաբնակեցման նախագծեր
Երևանի ավագանու հունիսի 24-ի արտահերթ նիստի օրակարգում ներառված է նաև Երևան քաղաքի Արցախի 4-րդ նրբանցք 8 և 10 հասցեներում գտնվող բազմաբնակարան շենքերի` նախկինում հանրակացարան ծառայած բնակիչների վերաբնակեցմանը վերաբերող նախագիծը: Ըստ նախագծի՝ ենթադրվում է 142 բնակարանի վերաբնակեցում՝ 81 բնակարան Արցախի 8 հասցեում և 61 բնակարան Արցախի 10 հասցեում: Եվս 19 բնակարանի սեփականատերեր նախընտրել են մնալ շենքում:…
ԱԺ-ն հավանություն տվեց օրենքի մի շարք նախագծերի
Հունիսի 21-ին Ազգային ժողովն արտահերթ նիստ էր գումարել, որը սկսվել է նախորդ օրերին քննարկված նախագծերի քվեարկություններով։ Քվեարկության ընթացքում ներկայացված 5 նախագծերն էլ հավանության արժանացան խորհրդարանի կողմից: Դրանցից երկուսը առաջարկել էր կառավարությունը, երկուսը՝ ընդդիմությունը, մեկը՝ մեծամասնության ներկայացուցիչը։ Քվեարկությունները ունեցան հետևյալ արդյունքները․ «Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու…
Հունիսի 21-ին Աժ-ն արտահերթ նիստ կգումարի
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 21-ին` ժամը 10:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Ժամը 18:30-20:00-ն ԱԺ արտահերթ նիստ կանցկացվի
ԱԺ օրակարգի հարցերի շատ լինելու պատճառով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն` կարող են լրացուցիչ նիստ անցկացնել: Նա քվեարկութուն հայտարարեց այսօր՝ ժամը 18.30-20.00-ին, լրացուցիչ նիստ անցկացնելու վերաբերյալ: 80 կողմ, 8 դեմ, 4 ձեռնպահ ձայներով որոշումն ընդունվեց: Ալեն Սիմոնյանը նշեց. «Ավելացնեմ, որ վաղը ժամը 10-ին ունենք նիստ ԱԺ մշտական հանձնաժողովներում ՀՀ 2018թ…
Իսպանիայում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Ապրիլի 28-ին Իսպանիայում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Շուրջ 60 հազար ընտրատեղամասեր են բացվել, որոնք կաշխատեն տեղի ժամանակով մինչև 20:00-ն: Ընտրություններին կարող են մասնակցել ձայնի իրավունք ունեցող գրեթե 37 մլն իսպանացիներ: Ընտրությունների արդյունքում կընտրվեն 350 պատգամավոր ներառող տեղական Կոնգրեսի կազմը և 266-տեղանոց Սենատի (խորհրդարանի վերին պալատ) 208 ներկայացուցիչներ: Ընտրված ներկայացուցիչների լիազորության ժամկետը 4 տարի է:…







