Բաքու

  • Դուբայ-Մոսկվա. Հարբած ուղևորը ստիպել է Աերոֆլոտի ինքնաթիռին արտակարգ վայրէջք կատարել Բաքվում

    Դուբայ-Մոսկվա. Հարբած ուղևորը ստիպել է Աերոֆլոտի ինքնաթիռին արտակարգ վայրէջք կատարել Բաքվում

    Դուբայից Մոսկվա ուղևորվող «Աերոֆլոտ» ավիաընկերության չվերթը ստիպված է եղել չնախատեսված վայրէջք կատարել Բաքվում՝ ինքնաթիռում գտնվող ուղևորի խանգարող վարքի պատճառով։ Ավիաընկերությունը հաստատել է, որ չվերթի հրամանատարը որոշում է կայացրել շեղվել դեպի Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայան՝ առաջնահերթություն տալով բոլոր նրանց անվտանգությանը և պաշտպանությանը, ովքեր գտնվում էին ինքնաթիռում, քանի որ անձի գործողությունները զգալի խոչընդոտ էին ստեղծում…

  • Ադրբեջանական ավիաընկերությունը դադարեցրել է Բաքու-Գրոզնի և Մախաչկալա չվերթները

    Ադրբեջանական ավիաընկերությունը դադարեցրել է Բաքու-Գրոզնի և Մախաչկալա չվերթները

    Ադրբեջանական ավիաընկերության Embraer 190 տիպի ինքնաթիռը, որը իրականացնում էր Բաքու-Գրոզնի չվերթ J2-8243 համարով, 2024 թվականի դեկտեմբերի 25-ին կործանվեց Ղազախստանի Ակտաուի մոտ՝ դառնալով 38 զոհի և 29 վիրավորի պատճառ։ Սկզբում վթարի պատճառն արտասահմանյան մամուլում ներկայացվեց որպես թռչունների հետ բախում։ Սակայն հետագա վերլուծությունները բարձրացրել են այլ վարկածներ, այդ թվում՝ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի հնարավոր սխալ գործողություն։ Օդային…

  • Երևան-Բաքու չվերթների պատմությունը. անվտանգությա՞ն, թե նոր մարտահրավերների մասին

    Երևան-Բաքու չվերթների պատմությունը. անվտանգությա՞ն, թե նոր մարտահրավերների մասին

    Վերջին հինգ տարիների ընթացքում Երևանից Բաքու և հակառակ ուղղությամբ իրականացվել է 66 չվերթ։ Տեղեկությունը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ անդրադառնալով մեր գրավոր հարցմանը։ Ըստ նախարարության, այս չվերթները սկսել են իրականացվել 2020 թվականից՝ միջազգային պատվիրակությունների տեղափոխման նպատակով։ Վերջին հայտնի չվերթը տեղի է ունեցել 2024 թվականի դեկտեմբերի 11-ին, որը պատվիրել էր միջազգային ընկերություն։ Այնուամենայնիվ,…

  • Ֆրանսիացի պատգամավորը պահանջում է երաշխիքներ արցախահայերի վերադարձի համար

    Ֆրանսիացի պատգամավորը պահանջում է երաշխիքներ արցախահայերի վերադարձի համար

    Ֆրանսիա-Հայաստան» միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դևինազը հայտարարել է, որ Բաքուն պետք է երաշխավորի Արցախի հայերի անվտանգ վերադարձը: Նա միջազգային հանրությանից պահանջում է Ադրբեջանից. Անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին Թույլատրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը Արցախում Ապահովել փախստականների անվտանգ վերադարձը Դևինազը նշել է, որ Ադրբեջանի գործողությունները Արցախում համեմատելի են ԴԱԻՇ-ի հանցագործությունների հետ՝ հատկապես մշակութային ժառանգության ոչնչացման առումով:

  • 60 կոնգրեսականներ կոչ են անում պատասխանատվության ենթարկել Բաքվին

    60 կոնգրեսականներ կոչ են անում պատասխանատվության ենթարկել Բաքվին

    ԱՄՆ Կոնգրեսի 60 կոնգրեսական Բաքվում ՄԱԿ-ի COP29 կլիմայական գագաթնաժողովի նախաշեմին կոչ են անում ԱՄՆ ղեկավարությանը պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ռազմական հանցագործությունների, պատանդներ վերցնելու և Հայաստանի տարածքի ապօրինի օկուպացիայի համար։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ Նշվում է, որ հայտարարությունը նախաձեռնել են դեմոկրատ Ֆրենկ Փալոնեն և հանրապետական Էդ Մարկին։ «Քանի որ համաշխարհային առաջնորդները պատասխանատվություն չեն…

  • Պուտինը օգոստոսի 18-19-ը պետական այց կկատարի Բաքու

    Պուտինը օգոստոսի 18-19-ը պետական այց կկատարի Բաքու

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 18-19-ը պետական այց կկատարի Ադրբեջան: Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ բանակցությունների ընթացքում քննարկվելու են «ռազմավարական գործընկերության և դաշնակցության ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման հարցեր, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային արդիական հիմնախնդիրները»: Այցի արդյունքներով նախատեսվում է երկու պետությունների ղեկավարների համատեղ հայտարարության ընդունում, միջկառավարական և այլ փաստաթղթերի ստորագրում, ասված է հաղորդագրությունում:

  • Բաքուն Երևանին առաջարկել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին

    Բաքուն Երևանին առաջարկել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին

    Բաքուն Երևանին առաջարկել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու խնդրանքով: Այս մասին հայտնել է Ալիևի օգնական Հաջիևը՝ ասելով, թե Մինսկի խմբի գոյությունն այլևս «իմաստ չունի», քանի որ ​հակամարտությունը, որպես այդպիսին, չկա:

  • Բաքուն բուլդոզերով nչնչացնում է հայկական ժառանգությունը Արցախում. EurasiaNet

    Բաքուն բուլդոզերով nչնչացնում է հայկական ժառանգությունը Արցախում. EurasiaNet

    Միավորված ազգերի կազմակերպության Արդարադատության միջազգային դատարանը (Միջազգային քրեական դատարան) հանձնարարել է, որ Ադրբեջանը պահպանի հայ փախստականների վերադարձի իրավունքը, բայց եթե որևէ հայ ի վերջո վերադառնա, կարող է չճանաչել այն տարածքները, որտեղից փախել է 2023 թվականի վերջին: Այս մասին «Բաքուն բուլդոզերով ոչնչացնում է հայկական ժառանգությունը Ղարաբաղում» վերտառությամբ հոդվածում գրում է EurasiaNet-ը: «Անցյալ տարվա աշնանից ի վեր,…

  • Բաքուն ցանկանում է Գարեգին Բ-ին կրոնական առաջնորդների հանդիպման հրավիրել

    Բաքուն ցանկանում է Գարեգին Բ-ին կրոնական առաջնորդների հանդիպման հրավիրել

    Բաքուն ցանկանում է Գարեգին Բ-ին կրոնական առաջնորդների հանդիպման հրավիրել Այս տարեվերջին Բաքվում տեղի կունենա կրոնական առաջնորդների հանդիպումը, որին Ադրբեջանը ցանկանում է հրավիրել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին: Այս մասին հայտարարել է Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն: Նրա խոսքով՝ կքննարկվի Գարեգին Բ կաթողիկոսին հանդիպմանը հրավիրելու հարցը: «Ժամանակին ես նրան հրավիրել էի Ադրբեջան, նա եկավ,…

  • Միրզոյանը Վաշինգտոնում է. հայտնի է Բաքվի հետ բանակցությունների մեկնարկի օրը

    Միրզոյանը Վաշինգտոնում է. հայտնի է Բաքվի հետ բանակցությունների մեկնարկի օրը

    ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն։ Այս մասին հայտնում է ԱԳ նախարարությունը՝ նշելով, որ Վաշինգտոնում հունիսի 26-ից կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը:

  • Արցախի ԱԳՆ հայտարարությունը Բաքվում հայկական ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ

    Արցախի ԱԳՆ հայտարարությունը Բաքվում հայկական ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ

    Արցախի ԱԳՆ-ն Բաքվում հայկական ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ ասվում է. «Այս օրերին մենք ոգեկոչում ենք Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի հայ բնակչության՝ 33 տարի առաջ իրագործված զանգվածային ջարդերի անմեղ զոհերի հիշատակը։ Բացառիկ դաժանությամբ կատարված սպանությունները, կողոպուտները, բռնություններն ու վայրագությունները շարունակվել են մեկ շաբաթ՝ 1990 թվականի հունվարի 13-20-ը։ Մարդիկ, որոնք խուսափել են…

  • Բաքուն արձագանքել է Լաչինի միջանցքի վերաբերյալ Երևանի հայտարարությանը

    Բաքուն արձագանքել է Լաչինի միջանցքի վերաբերյալ Երևանի հայտարարությանը

    Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հայտարարությանը: Բաքուն անհիմն է համարել Հայաստանի ԱԳՆ հայտարարությունները: «Դրանք միտված են մոլորեցնելու միջազգային գործընկերներին ու արհեստականորեն սրելու իրավիճակը։ Ըստ ամենայնի, հայկական կողմը դեռ շահագրգռված է շարունակել ապօրինի տնտեսական և այլ գործողություններն Ադրբեջանի տարածքում: Կրկին կոչ ենք անում Երևանին զերծ մնալ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության…

  • Թբիլիսին ցանկանում է ներդրում ունենալ Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործում. Շալվա Պապուաշվիլի

    Թբիլիսին ցանկանում է ներդրում ունենալ Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործում. Շալվա Պապուաշվիլի

    Թբիլիսին վերահաստատել է իր պատրաստակամությունը խորհրդարանական մակարդակով նպաստելու Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ «Դեսպանների համաժողով – 2022»- ի բացմանը, գրում է jnews.ge-ն: «Մենք ցանկանում ենք Ադրբեջանի և Հայաստանի հետ խորհրդարանական համատեղ ջանքերով նպաստել խաղաղության և կայունության հաստատմանը»,- ասել է Պապուաշվիլին։ Նրա խոսքով՝ այդ ջանքերը նախապայման…

  • Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակը բարդացնում է Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցությունները. Գալուզին

    Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակը բարդացնում է Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցությունները. Գալուզին

    Լաչինի միջանցքի շուրջ սրումը բարդացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղաղության պայմանագրի կնքման աշխատանքները։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը և վստահեցրել, որ ռուսական կողմը եռանդուն ջանքեր է գործադրում տեղում իրավիճակը կարգավորելու համար: «Սպասում ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղիներով համատեղ աշխատանքի շուտափույթ վերսկսմանը: Կարծում ենք, որ այս…