Բուժվածներ
Բելառուսում COVID-19- ից գրեթե 10 հազար մարդ բուժվել է. BelTA
BelTA-ի հաղորդմամբ՝ Բելառուսում կորոնավիրուսային համաճարակի բռնկվուց ի վեր հայտնաբերվել է 29 650 հիվանդ։ Կորոնավիրուսային հիվանդությունից բուժվածների թիվը հասել է 9932-ի: Երկրում կորոնավիրուսային վարակի հետևանքներից մահացել է 165 մարդ, նրանցից ոմանք ունեցել են քրոնիկ հիվանդություններ: Նշենք, որ Բելառուսում մինչ օրս կատարվել է կորոնավիրուսի 350.515 թեստ:
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 դեպք
Արցախի տեղեկատվական շտաբը` վկայակոչելով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությանը հայտնում է, որ նախօրեին թեստավորված 4 քաղաքացուց երկուսի փորձանմուշի արդյունքը դրական է եղել, երկուսինը՝ բացասական: Այսինքն՝ երկու քաղաքացու մոտ հաստատվել է COVID-19 նոր կորոնավիրուսի վարակ: Վերոնշյալ 2 վարակակիրները ընտանիքի անդամներ են, որոնք բնակվում են Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքում: Այս պահին աշխատանքներ են կատարվում նրանց հետ շփման շրջանակը…
Կորոնավիրուսից ապաքինվածներից ամենատարեցը 93-ամյա կին է
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտարարություն է տարածել, որում բուժված տարեցների վերաբերյալ տեղեկատվություն է հաղորդվում: Հայտարարությունը ստորև՝ «Հայաստանում կորոնավիրուսով վարակված 70 տարեկանից բարձր շուրջ 50 քաղաքացի հաղթահարել է հիվանդությունը և դուրս է գրվել: Բուժման ընթացքում պացիենտների մի մասի առողջական վիճակը միջին ծանրության է եղել, մի մասինը՝ ծանր: Թեթև ընթացք ունեցողները քիչ են: Ապաքինված 70-ից բարձր տարիքի…
Գրանցվել է կորոնավիրուսից մահվան ևս մեկ դեպք
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Երեկ արվել է 1003 հետազոտություն: Նոր հաստատված դեպքերը՝ 47: Մահացել է 1 պացիենտ: Բուժվածները՝ 121: Ըստ այդմ, ունեցել ենք ակտիվ դեպքերի նվազում՝ 75-ով: Եթե նախորդ օրը հիվանդանոցներում բուժվում էր 780 մարդ, այսօր բուժվողների թիվը 705 է»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2612748445712201




