Եվրոպայի երիտասարդների առաջնությունում
Կնյազ Իբոյանը հաղթել է թուրք ըմբիշին և ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնությունում
Իսպանիայում ավարտին մոտեցող ըմբշամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության 92 կգ քաշայինների եզրափակչում Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոնը գոտեմարտել է Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամեդ Գիմրիի հետ և 3:2 հաշվով կամային հաղթանակ է տարել համառ պայքարում: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից՝ Իբոյանը Հայաստանի վերջին ներկայացուցիչն էր երիտասարդական ԵԱ-ում: Ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը Իսպանիայում անցկացված առաջնությունում 1 ոսկե, 3 արծաթե…

